Նորություններ
ՙՙԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆՙՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌՈՒՄ
21.05.2013

Մայիսի 18–ի Գավառի երկրագիտական թանգարանում ՙԹանգարանային գիշերվա՚ միջոցառումների սկիզբը նշանավորվեց նույն հաստատության ավագ գիտաշխատող, ազգագրագետ Հասմիկ Հովեյանի հեղինակությամբ վերջերս լույս ընծայվա ծ ՙԻմ Պայազատը՚ գիտահանրամատչելի գրքի քննարկմամբ: Ազգագրական, ճանաչողական ու հանրագիտարանային նշանակության նորընծա գիրքը, պատմում է Նոր Բայազետ, ապա` Կամո եւ Գավառ վերանվանված քաղաքի վերջին մեկուկես դարերի հիշարժան անցուդարձերի եւ նշանավոր մարդկանց մասին, այն նոր ու արժեքավոր խոսք է մեր գրական ու մշակութային կյանքում: Գրքի հեղինակին շնորհավորական ուղերձներ եւ նվերներ էին փոխանցել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Մարզի ղեկավարը մարզում թանգարանային ոլորտի պահպանման ու հարստացման գործում ունեցած վաստակի համար շնորհակալագրի և դրամական խրախուսանքի արժանացրեց Գավառի երկրագիտական թանգարանի բոլոր աշխատակիցներին: Մարզպետի անունից խրախուսանքները հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Գրքի քննարկման ավարտից հետո թանգարանի այցելուների առջեւ համերգային ծրագրով հանդես եկան ՙԳեղարեգ՚ մանկապատանեկան ազգագրական երգի-պարի համույթի անդամները: