Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

21.05.2013

 Գեղարքունիքի մարզում անցկացվեց Մայիսյան հաղթանակներին նվիրված մարզի դպրոցականների 5-6 րդ դասարանների աշակերտների շրջանում սպորտլանդիայի մարզային առաջնությունը: Մրցավարական կազմը բաղկացած էր 8 հոգուց: Սպորտլանդիային մասնակցեցին մարզի 90 դպրոցների շուրջ 2500 աշակերտներ, ինչպես նաեւ ծնողներ ու ուսուցիչներ: Տարածքային փուլի մրցումներում  հաղթող ճանաչված Սեւանի թիվ 1 հիմնական, Գավառի թիվ 2 միջնակարգ եւ թիվ 3 հիմնական, Շատվանի միջնակարգ դպրոցների թիմերը մասնակցեցին սպորտլանդիայի մարզային առաջնությանը: Թիմերը հավասարապես բաղկացած էին հինգական տղաներից, աղջիկներից, մեկական ուսուցչից եւ ծնողից: Անցկացված 8 տեսակի մարզաձեւերի մրցումներում հաղթեց Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
Հաղթող թիմը պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի գավաթով, մեդալներով եւ հավաստագրերով, իսկ,, Վորլդ Վիժն,, հասարակական կազմակերպությունը բոլոր թիմերին գնդակներ նվիրեց:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը սպորտի ոլորտում ունեցած հաջողությունների համար պարգեւատրվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01