Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

14.05.2013

 

Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող   տարբեր խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 25 քաղաքացի: Նրանցից 17-ը ստացան   դրամական օգնություն: Առողջարանային ուղեգիր ստանալու խնդրանքով դիմած 3 քաղաքացիներ մարզպետի հանձնարարությամբ հաշվառվեցին ՝ առաջիկա ամիսների ընթացքում ուղեգիր ստանալու և  իրենց հանգիստը  կազմակերպելու համար, 2 դիմումատու հնարավորություն ստացան  պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու: Աշխատանքի տեղավորման, անմխիթար վիճակում գտնվող բնակարանի վերանորոգման  համար աջակցություն  խնդրելու և  թաղամասի սանիտարական վիճակի բարելավման խնդրով  ներկայացվեց   1-ական դիմում: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին մարզպետարանի աշխատակազմի  կողմից  պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01