Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

07.05.2013

 

Մայիսի  7-ին Գեղարքունիքի մարզպետարանում  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց  քաղաքացիների  ընդունելություն:  Հաշվի առնելով ներկայացրած հիմնախնդիրների լուծման  դժվարությունները,    մարզի ղեկավարը իրեն  դիմած  39 քաղաքացիներից  23-ին     հատկացրեց  տարբեր չափի դրամական օգնություն: Ընդունելությանը մասնակից քաղաքացիներից 4-ը  մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման, 6 քաղաքացի հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում  բուժման մեկնելու խնդրանքով: Սարուխան համայնքից մի խումբ բնակիչներ  խնդրեցին  մարզպետի միջնորդությունը՝   իրենց թաղամասում առկա ջրահեռացման խնդրի լուծման հարցում: Մարտունիից 1  քաղաքացի  դիմում ներկայացրեց իր հողատարածքի շուրջ ծագած խնդրի կարգավորման, Թթուջուր համայնքից  1 քաղաքացի՝ բնակարանի  բարելավման նպատակով աջակցություն ստանալու  վերաբերյալ: Ռաֆիկ Գրիգորյանը ընդառաջեց նաև  Կարմիրգյուղ համայնքից  հաշմանդամ ազատամարտիկին՝  շինարարական աշխատանքների կազմակերպման հարցում:   Քաղաքացիների կողմից ներկայացրած և մարզպետարանում հաշվառված  դիմումների որոշ մասին աշխատակազմը օրենքով սահմանված ժամկետում կտա գրավոր պատասխան:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-02 09:24:57