Տպել
Նորություններ
ՃԱՆԱՊԱՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
07.05.2013

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Սեդա Քոլոզյանին: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց տիկին Քոլոզյանին ծննդյան տարեդարձի առթիվ, ըստ արժանվույն գնահատելով մարզպետարանի աշխատակազմում նրա երկար տարիների մասնագիտական դրսևորումները: Սեդա Քոլոզյանին շնորհավորեցին, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և նրա գործընկերները: Սեդա Քոլոզյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նման ուշադրության համար, հույս հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է աջակցել իր գործընկերներին և իր տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը փոխանցել նրանց: