Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ 2013Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

26.04.2013

 

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 22.03.2013թ. N42-Ա որոշման համաձայն՝ 2013թ. ապրիլ ամսին անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի մեծահասակների  շախմատի առաջնություն: Առաջնությունը անցկացվեց երկու փուլով՝ տարածքային և մարզային: Մարզային առաջնությունը անհատական էր և անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Տարածքային փուլի մրցումները տեղի ունեցան  Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում և Վարդենիկ գյուղական համայնքում գործող շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում, որին մասնակցեցին շուրջ 140 շախմատիստներ: Տարածքային փուլում առաջին երեք տեղեր գրաված շախմատիստները ապրիլի 20-ին մասնակցեցին Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպված մարզային փուլի մրցումներին: Մարզային փուլի մրցումներին մասնակցեցին 18 շախմատիստ: Մրցումները անցկացվեց շվեցարական համակարգով՝ յոթ խաղափուլով: Յուրաքանչյուր խաղացողի տրվեց  25 րոպե մեկ խաղափուլի համար:   Մարզային առաջնության գլխավոր մրցավարն էր ՀՀ Գեղարքունիքի մարզում շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Մրցավարական հանձնաժողովի կողմից արդյունքները ամփոփելուց հետո  առաջնության հաղթող  ճանաչվեց Արամայիս Հայրապետյանը՝ Մարտունի քաղաքից: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ճամբարակ քաղաքից Գարիկ Մարտիրոսյանը, իսկ երրորդ տեղը՝ Երեմ Սարգսյանը՝ Գավառ քաղաքից: Արամայիս Հայրապետյանը և Գարիկ Մարտիրոսյանը իրավունք ստացան մարզը ներկայացնելու մայիսի 15-26-ը  Ջերմուկ քաղաքում անցկացվելիք ՀՀ շախմատի առաջնության կիսաեզրափակչի մրցումներում:
       Մարզային առաջնությունում առաջին երեք տեղեր գրաված շախմատիսները պարգևատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ մյուս մասնակիցները՝ հավաստագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:57:57