Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

24.04.2013

Այսօր, ապրիլի 24-ին  Գավառ քաղաքում մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները   ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակն հավերժացնող հուշակոթողին:  Հիշատակի օրվա առթիվ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև  Գեղարքունիքի   մարզպետարանի  և Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  կրթամշակութային և առողջապահական հիմնարկ ձեռնարկոււթյունների  աշխատակիցները, մարզային  ոստիկանության, փրկարար ծառայության, զինվորական   և կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ ու  անհատ քաղաքացիներ:   Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցավ մոմավառություն և մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Սուրբ պատարագի ավարտին Գեղարքունյաց թեմի առաջնոդը ընթերցեց  ԳԱՐԵԳԻՆ Բ  ԿԱԹՈՂԻԿՈՍ  ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ  և  ԱՐԱՄ  Ա  ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ  ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ  խոսքը.
 

 
ՄայրԱթոռՍ. Էջմիածին                                     
Տեղեկատվականհամակարգ                                                            
տնօրեն` Տ. ՎահրամքահանաՄելիքյան
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճէն` (374 10) 517 301                                                         
Էլ-փոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.օrg 
                                                                                                                   Ապրիլի 24, 2013 թ.
           
                                ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
                                   ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ
                                             ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ
 
2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը  Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:
 
1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:
Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներե անվան տակ:
Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:
Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.
1)         Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2)         Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց
3)         Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:
Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղությանե (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության:
 
Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:
 
Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:
 
   ԳԱՐԵԳԻՆ Բ                                                        ԱՐԱՄ Ա
     ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ                 ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ
 
 
ԱՊՐԻԼ 24, 2013

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59