Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

22.04.2013

 

Գեղարքունիքի մարզի 12 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Օրերս այս թիվը ավելացավ ևս 1-ով:   Սեւան քաղաքի Վ.Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվելու է ներառական կրթություն,որտեղ  ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ:  Այդ նպատակով ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր,  որը վավերացրին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը եւ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը: Ստորագրված հուշագրով նշված դպրոցում իրականացվում է «Հավասար հնարավորություններ հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների եւ նրանց ծնողների համար» ծրագիրը, որով ստեղծվում են պայմաններ այստեղ ներառական կրթության կազմակերպման համար: Ծրագրի շրջանակներում  կառուցվում են թեքահարթակներ, վերանորոգվում եւ կահավորվում է համապատասխան դասասենյակ, վերապատրաստվում են մասնագետ ուսուցիչները, ներառական կրթության մեջ ընդգրկվում են հատուկ կարիք ունեցող երեխաներ: ՙՙ Պետք է անել հնարավորը, որ կրթության առանձնահատուկ  կարիք ունեցող երեխաները շփվեն իրենց հասակակից եւ առողջ երեխաների հետ, իրենց զգան որպես հասարակության լիիրավ անդամներ եւ առողջական խնդիրների համար հոգեպես չճնշվեն»,- իր խոսքում  նշեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59