Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

16.04.2013

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 45 քաղաքացի: Հաշվի առնելով դիմումատուներից 21-ի ներկայացրած խնդիրներն ըստ բարդության՝ մարզի ղեկավարը նրանց տրամադրեց տարբեր չափի  դրամական օգնություն: 8 քաղաքացի մարզպետին դիմեց առողջարանային ուղեգիր  ձեռք բերելու, 5 քաղաքացի՝ պետպատվերի կամ բուժման մեկնելու նպատակով մարզպետից  աջակցություն ստանալու, 4 քաղաքացի՝ հողի կամ բնակարանի սեփականության իրավունքի  վկայական  ունենալու  նպատակով մարզպետից խորհրդատվություն ստանալու, 1 հաշմանդամ քաղաքացի՝ անվճար երթևեկելու հնարավորության, 1 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցման, 5 քաղաքացի աշխատանքի տեղավորման խնդիրներով: Դիմումատուների որոշ մասը Ռաֆիկ Գրիգորյանի կողմից տեղում  ստացան իրենց հուզող խնդիրների պատասխանը: Իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և  պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39