Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
16.04.2013

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 45 քաղաքացի: Հաշվի առնելով դիմումատուներից 21-ի ներկայացրած խնդիրներն ըստ բարդության՝ մարզի ղեկավարը նրանց տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 8 քաղաքացի մարզպետին դիմեց առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 5 քաղաքացի՝ պետպատվերի կամ բուժման մեկնելու նպատակով մարզպետից աջակցություն ստանալու, 4 քաղաքացի՝ հողի կամ բնակարանի սեփականության իրավունքի վկայական ունենալու նպատակով մարզպետից խորհրդատվություն ստանալու, 1 հաշմանդամ քաղաքացի՝ անվճար երթևեկելու հնարավորության, 1 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցման, 5 քաղաքացի աշխատանքի տեղավորման խնդիրներով: Դիմումատուների որոշ մասը Ռաֆիկ Գրիգորյանի կողմից տեղում ստացան իրենց հուզող խնդիրների պատասխանը: Իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: