Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՙՙ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՙՙ ՄՐՑՈՒՅԹԸ

11.04.2013

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզում «2012-2013 ուստարվա ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ,, մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի հինգ ուսուցիչներ.
1.Մարտիրոսյան Անետա – Կարմիրգյուղի N1 մ/դ
2. Մուրադյան Վիոլետա – Սևանի N1 հ/դ
3. Տոնյան Սիլվա – Արտանիշի մ/դ
4. Սարիբեկյան   Արաքսի – Մ. Մասրիկի մ/դ
5 Մանուկյան Անուշ – Վարդենիսի ավագ դպրոց
Նկատի ունենալով մասնակիցների ինքնաներկայացումները, դասավանդման վերաբերյալ նրանց կողմից ներկայացված աշխատանքները և հարցազրույցի արդյունքները՝ մարզային հանձնաժողովը  ՀՀ Գեղարքունիքի մարզում 2012-2013 ուստարվա ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչներ ճանաչեց  Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անետա Մարտիրոսյանին և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսի Սարիբեկյանին:Վերջիններս նույն հանձնաժողովի կողմից երաշխավորվեցին  մասնակցելու նաև մրցույթի մայրաքաղաքում կայանալիք հանրապետական փուլին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39