Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՙՙ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՙՙ ՄՐՑՈՒՅԹԸ
11.04.2013

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզում «2012-2013 ուստարվա ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ,, մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի հինգ ուսուցիչներ.
1.Մարտիրոսյան Անետա – Կարմիրգյուղի N1 մ/դ
2. Մուրադյան Վիոլետա – Սևանի N1 հ/դ
3. Տոնյան Սիլվա – Արտանիշի մ/դ
4. Սարիբեկյան Արաքսի – Մ. Մասրիկի մ/դ
5 Մանուկյան Անուշ – Վարդենիսի ավագ դպրոց
Նկատի ունենալով մասնակիցների ինքնաներկայացումները, դասավանդման վերաբերյալ նրանց կողմից ներկայացված աշխատանքները և հարցազրույցի արդյունքները՝ մարզային հանձնաժողովը ՀՀ Գեղարքունիքի մարզում 2012-2013 ուստարվա ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչներ ճանաչեց Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անետա Մարտիրոսյանին և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսի Սարիբեկյանին:Վերջիններս նույն հանձնաժողովի կողմից երաշխավորվեցին մասնակցելու նաև մրցույթի մայրաքաղաքում կայանալիք հանրապետական փուլին: