Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2013ՙՙ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

08.04.2013

 

 Այս տարի « Կենգուրու 2013,, մաթեմատիկական մրցույթի 5-րդ մրցաշարին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 85 դպրոցի  3286 դպրոցական: Առավել   ակտիվ մասնակցություն են ունեցել Մարտունու թիվ 3, Սեւանի թիվ 1, Ներքին Գետաշենի թիվ 1 եւ Լիճքի միջնակարգ դպրոցները: Ըստ մրցույթի կազմակերպիչների` մասնակից բոլոր երեխաների պատասխանների թերթիկները ստուգվելու եւ ամփոփվելու են հատուկ «Կենգուրու,,-ի համար գրված համակարգչային ծրագրի օգնությամբ: Մայիսի առաջին կեսին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների ցույց տված արդյունքների մասին: Իսկ մայիսի վերջին  նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում: «Կենգուրու,,-ի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր եւ փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաեւ պատվոգրերի եւ մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների,,  միջազգային ասոցիացիայի անդամ որեւէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59