Տպել
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2013ՙՙ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
08.04.2013

Այս տարի « Կենգուրու 2013,, մաթեմատիկական մրցույթի 5-րդ մրցաշարին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 85 դպրոցի 3286 դպրոցական: Առավել ակտիվ մասնակցություն են ունեցել Մարտունու թիվ 3, Սեւանի թիվ 1, Ներքին Գետաշենի թիվ 1 եւ Լիճքի միջնակարգ դպրոցները: Ըստ մրցույթի կազմակերպիչների` մասնակից բոլոր երեխաների պատասխանների թերթիկները ստուգվելու եւ ամփոփվելու են հատուկ «Կենգուրու,,-ի համար գրված համակարգչային ծրագրի օգնությամբ: Մայիսի առաջին կեսին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների ցույց տված արդյունքների մասին: Իսկ մայիսի վերջին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում: «Կենգուրու,,-ի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր եւ փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաեւ պատվոգրերի եւ մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների,, միջազգային ասոցիացիայի անդամ որեւէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: