Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

04.04.2013

 

Մարտի 25-ից ապրիլի 10-ը Հայաստանի բոլոր մարզերում , Երևանում, Ստեփանակերտում և Ջավախքում անցկացվելու է շախմատի համադպրոցական 7-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը: Ապրիլի 3-ին Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվող շախմատի մարզային փուլին մասնակցեցին 2012 թ նոյեմբերինԳեղարքունիքի մարզի տարածքային փուլում հաղթող ճանաչված 5 թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 3 տղա և 1 աղջիկ: Մրցաշարի արդյունքում շախմատի մարզային փուլի հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի թիմը, որը մայիսին կմասնակցի հանրապետական փուլին: 2– 5-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Սևանի , Ճամբարակի , Գավառի, և Վարդենիսի ավագ դպրոցների թիմերը:
Գեղարքունիքի մարզի` շախմատի համադպրոցական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներին և մարզիչներին <<Հայկական բարեգործական ընդհանուր միությունը>> հանձնեց գավաթներ և նվերներ: Իսկ հաղթող թիմին և նրանց մարզչին կազմակերպությունը գավաթներից զատ նվիրեցբջջային հեռախոսներ: Վարդենիկ համայնքի կրթահամալիրի հաղթող թիմն արժանացավ նաև ՀՀ Շախմատի ակադեմիայի վկայագրին:
Ըստ ՀՀ Շախմատի ակադեմիայի ներկայացուցիչների, նմանօրինակ մրցաշարերը նպաստումեն  դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացմանը, ի հայտ են  բերում  շնորհալի մարզիկների,  ովքերշարունակելուեն  պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:22:52