Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

22.03.2013

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված, մարտի 21-ին Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների 22-րդ մարզական խաղերի ծրագրերով նախատեսված` տղաների և աղջիկների վոլեյբոլի մարզային առաջնությունը:Մարզային առաջնությանը մասնակցում էին մարտի 18-ին և 19-ին մարզի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված  9 թիմեր`մասնավորապես Գավառ քաղաքի  թիվ 2 և Վահան գյուղի միջնակարգ   դպրոցների տղաների և աղջիկների, Նորատուսի թիվ 1, Մարտունի քաղաքի թիվ 1 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների  տղաների, Գետաշենի միջնակարգ և  Սևանի ավագ դպրոցների աղջիկների թիմերը:  Վոլեյբոլի մարզային առաջնության աղջիկների մրցույթում 1-ին տեղ զբաղեցրեց Սևանի ավագ դպրոցի,իսկ  2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր գրավեցին`  համապատասխանաբար Գավառի թիվ 2-րդ  և Մարտունիի ավագ դպրոցների թիմերը:Վոլեյբոլի առաջնությանը  մասնակցող տղաների հաղթող եռյակում էին  Գավառի թիվ 2 , Նորատուսի թիվ 1  և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը`համապատասխանաբար 1-3-րդ տեղերում:  Հաղթող 6 թիմերը պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով: Նրանք հունիս ամսին կմասնակցեն   վոլեյբոլի միջմարզային առաջնությանը: Իսկ միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կմրցեն մայրաքաղաքի հաղթող թիմի հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06