Նորություններ
ԿԱՅԱՑԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
22.03.2013

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված, մարտի 21-ին Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների 22-րդ մարզական խաղերի ծրագրերով նախատեսված` տղաների և աղջիկների վոլեյբոլի մարզային առաջնությունը:Մարզային առաջնությանը մասնակցում էին մարտի 18-ին և 19-ին մարզի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված 9 թիմեր`մասնավորապես Գավառ քաղաքի թիվ 2 և Վահան գյուղի միջնակարգ դպրոցների տղաների և աղջիկների, Նորատուսի թիվ 1, Մարտունի քաղաքի թիվ 1 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների տղաների, Գետաշենի միջնակարգ և Սևանի ավագ դպրոցների աղջիկների թիմերը: Վոլեյբոլի մարզային առաջնության աղջիկների մրցույթում 1-ին տեղ զբաղեցրեց Սևանի ավագ դպրոցի,իսկ 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր գրավեցին` համապատասխանաբար Գավառի թիվ 2-րդ և Մարտունիի ավագ դպրոցների թիմերը:Վոլեյբոլի առաջնությանը մասնակցող տղաների հաղթող եռյակում էին Գավառի թիվ 2 , Նորատուսի թիվ 1 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը`համապատասխանաբար 1-3-րդ տեղերում: Հաղթող 6 թիմերը պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով: Նրանք հունիս ամսին կմասնակցեն վոլեյբոլի միջմարզային առաջնությանը: Իսկ միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կմրցեն մայրաքաղաքի հաղթող թիմի հետ: