Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 89 ԴՊՐՈՑԱԿԱՆ

22.03.2013

  Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները:  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ՝ մարզային փուլում դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերել 89 աշակերտ:Օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, նախնական զինվորական պատրաստվածություն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայ եկեղեցու պատմություն եւ աստղագիտություն առարկաներից: 
Ըստ օլիմպիադաների արդյունքների ամփոփ տվյալների` Գավառի տարածաշրջանի դպրոցներից հաղթել է 16 , Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներից` 8, Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներից` 14, Սեւանի տարածաշրջանի դպրոցներից` 16 եւ Մարտունու տարածաշրջանի դպրոցներից` 21 աշակերտ:  Հաղթողների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանի դպրոցներն են: Տպավորիչ է հատկապես Ճամբարակի ավագ դպրոցի գրանցած արդյունքը, որտեղ 19 դպրոցական հաղթահարել  են մարզային փուլի արգելքը:
14 առարկաներից միայն մաթեմատիկայի եւ ֆրանսերենի օլիմպիադաներում են մարզում գրանցվել երկուական հաղթող, մյուս առարկաներից հաղթել են 5-ից  8-ական դպրոցական:  Աստղագիտություն եւ ինֆորմատիկա առարկաներից մարզային փուլին  մասնակից ոչ մի դպրոցական չի անցել հանրապետական փուլ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01