Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.03.2013

Մայրեր, տիկնայք եւ դուստրեր հայոց աշխարհի
Ձեր գեղեցկությամբ, շնորհներով, նվիրման ու արարման կամքով դուք եք շարունակում իմաստավորել մեր կյանքը, ներկան ու ապագան, պատմության ընթացքը, պետականության ուղին: Դուք շարունակում եք փառավորել ձեր մայրերի ու տատերի բազմաչարչար, բայց միշտ կենսական ուղին` փայլելով ինչպես Արցախյան գոյամարտում , այնպես էլ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Դուք եք մշտապես վառ պահում հայ ընտանիքի լուսավոր ջահը, որից էլ սկզբնավորվում ու շարունակվում է հայոց հայրենիքը: Դուք եք փայփայում ու սերունդներին փոխանցում հայոց լեզուն, մեր նախնիներից ավանդված ազգային եւ համամարդկային բարոյական արժեքները: Եվ հայ տղամարդկանց համար չկա ավելի վեհ նպատակ` քան նվիրվել ձեզ ու ձեր բոլոր լուսավոր երազանքների իրականացմանը:
Օգտվելով առիթից` ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ, ցանկանում բոլորիդ խաղաղ երկինք,արեւոտ ու սիրառատ գարուն, ընտանեկան սեր ու երջանկություն, քաջ առողջություն, անսպառ հաջողություններ:
Թող իրականանան ձեր բոլոր սպասումները, ցանկություններն ու երազանքները, թող մեր աշխարհը միշտ շնչի մայրության եւ սիրո եզերքում, թող միշտ խաղաղ ու բարեկեցիկ հայրենիքում ծլեն ձեր ցանած առողջ սերմերը:
Բարին ընդ ձեզ:
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան