Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻ ԱՌՋԵՎ

06.03.2013

 

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-8-րդ դասարանների  32 աշակերտ իրենց ուսուցիչների եւ Երկրապահ կամավորականների միության Գավառի տարածքի պատասխանատուների հետ այցելեցին «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին ռազմական, քաղաքական, հասարակական ու պետական ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանի նախաձեռնությամբ,  Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները ծաղիկներ դրեցին  Անդրանիկ Օզանյանի եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Դպրոցականները «Եռաբլուր» էին այցելում առաջին անգամ:  Պսակադրման եւ ծաղկեդրման  արարողությունից հետո կատարվել է ԵԿՄ շարքերը համալրած շուրջ 300-400 նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են նաեւ Կարմիրգյուղի դպրոցականները: «Պատանի  երկրապահները հանդիսավոր կերպով երդվեցին` սիրել հայրենիքը, Հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ Վազգեն Սարգսյանի գործի ու կերտած հաղթանակների արժանի շարունակողը,  Հայոց բանակին արժանի զինվոր եւ չդրժել սպարապետի շիրմին տված իրենց երդումը: Նրանք միշտ են տպավորվելու իրենց ապրած այս մեկ օրով»,-ասաց Աշոտ Գասպարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01