Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՎԱՐԻ ԵՎ ՈՉԽԱՐԻ ԾԻՆԸ

04.03.2013

 

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում է տավարի եւ ոչխարի ծինը: ՀՀ գյուղնախարարության ՙԱնասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդի անվտանգության ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ-ի` Գեղարքունիքի մարզի տնօրեն Ժդանով Հակոբյանի տեղեկացմամբ , ոչխարի ծինը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից եւ մարտ ամսի դրությամբ  այն դեռ ավարտված է 30 տոկոսով, բարձր ու առողջ գառնատվությամբ, քանի որ ծնի ընթացքում ոչխարի շրջանում համաճարակների պատճառով տեղի ունեցող անկումներ կամ վիժումներ համայնքների տնտեսություններում չեն արձանագրվել: Ոչխարի ծինը կշարունակվի մինչեւ ապրիլ ամսվա  վերջերը:
 Ի տարբերություն մանրի, խոշորի ծնի ընթացքում մարզի բոլոր հինգ տարածաշրջանների որոշ համայնքներում հղի կովերի մոտ նկատվել են վիժումներ` նվազ թվաքանակով: Այդ համայնքերի տնտեսություններում անմիջապես ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` բրուցելյոզ  հիվանդությունը կանխելու համար, ինչի հետ էլ կապվում են վիժումները: Ծնի ընթացքը հսկվում է համայնքերում պատվիրակված լիազորություններ իրականացնող անասնաբույժների կողմից, տեղեկացնում են  նույն աղբյուրից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59