Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՎԱՐԻ ԵՎ ՈՉԽԱՐԻ ԾԻՆԸ
04.03.2013

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում է տավարի եւ ոչխարի ծինը: ՀՀ գյուղնախարարության ՙԱնասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդի անվտանգության ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ-ի` Գեղարքունիքի մարզի տնօրեն Ժդանով Հակոբյանի տեղեկացմամբ , ոչխարի ծինը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից եւ մարտ ամսի դրությամբ այն դեռ ավարտված է 30 տոկոսով, բարձր ու առողջ գառնատվությամբ, քանի որ ծնի ընթացքում ոչխարի շրջանում համաճարակների պատճառով տեղի ունեցող անկումներ կամ վիժումներ համայնքների տնտեսություններում չեն արձանագրվել: Ոչխարի ծինը կշարունակվի մինչեւ ապրիլ ամսվա վերջերը:
Ի տարբերություն մանրի, խոշորի ծնի ընթացքում մարզի բոլոր հինգ տարածաշրջանների որոշ համայնքներում հղի կովերի մոտ նկատվել են վիժումներ` նվազ թվաքանակով: Այդ համայնքերի տնտեսություններում անմիջապես ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` բրուցելյոզ հիվանդությունը կանխելու համար, ինչի հետ էլ կապվում են վիժումները: Ծնի ընթացքը հսկվում է համայնքերում պատվիրակված լիազորություններ իրականացնող անասնաբույժների կողմից, տեղեկացնում են նույն աղբյուրից: