Տպել
Նորություններ
ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ
01.03.2013

Սելիմի լեռնանցքում սաստիկ բքի պատճառով խցանման մեջ հայտնված բոլոր ավտոմեքենաներն ու ուղեւորները դուրս են բերվել: Սաստիկ ձնաբուքը սկսվել էր նախօրեին եւ անանցանելի վիճակ ստեղծել լեռնանցքի` Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին: Խցանումների մեջ էին հայտնվել 33 մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ` 114 ուղեւորներով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարարական ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, մինչեւ մարտի 1-ի ժամը 2-ը Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները եւ ճանապարհաշինարարները մի քանի ժամ շարունակ գործադրած ջանքերից հետո միայն կարողացել են խցանումներից դուրս բերել բոլոր ավտոմեքենաներն ու ուղեւորներին: Ուղեւորներից ոմանք ունեցել են նաեւ առողջական խնդիրներ, ուստի հարկ է եղել դիմել նաեւ շտապօգնության ծառայությանը: Մարտի 1-ի վաղ առավոտյան թեեւ Սելիմի լեռնանցքում ձյուն է տեղացել, սակայն արդեն բուքն արդեն հանդարտվել է, եւ ճանապարհաշինարարները սկսել են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները: