Տպել
Նորություններ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
01.03.2013

Մինչեւ գարնանացանի սկսվելը Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսությունները ՀՀ կառավարության կողմից կստանան սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութ, կորնգանի եւ առվույտի սերմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ , մարզ ներկրելու համար արդեն հայտավորված է 4 միլիոն լիտր դիզվառելիք, 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ, 300 տոննա կորնգանի եւ 6 տոննա առվույտի սերմ` ներկրված Ռուսաստանի Դաշնությունից: 1 լիտր դիզվառելիքը վաճառվելու է 350, 1 պարկ պարարտանյութը` 6 հազար, 1 կիլոգրամ կորնգանի սերմը` 370, 1 կիլոգրամ առվույտի սերմը` 1500 դրամով:
Գումարը շահառուներից հավաքվելու է ոչ թե գարնանացանից հետո կամ աշնանը, այլ մինչեւ գարնանացանի սկիզբը: Դիզվառելիքը, ազոտական պարարտանյութը եւ սերմացուն տեղում գյուղացիական տնտեսություններին կբաշխվեն մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: