Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

28.02.2013

 

                                            
,, Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում,, վերտառությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փետրվարի 25-ին տեղադրված հրապարակման կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը:
 Յուրաքանչյուր երկուշաբթի մարզպետի կողմից անցկացվում է աշխատանքային խորհրդակցություն:   Փետրվարի 25-ին կայացած  հերթական  խորհրդակցության ընթացքում  վերլուծվել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ գործառույթները, նշվել անելիքները, տեղ գտած թերությունները, առանձին հարցերի վերաբերյալ տրվել են հանձնարարականներ և առաջադրվել խնդիրներ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահական ընտրություններին: Գեղարքունիքի մարզպետը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կոչված էին օրենքով սահմանված կարգով ապահովելու ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը,  որի շնորհիվ այն մարզում անցել է առանց էական խախտումների և միջադեպերի:
 Սակայն մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից սխալ է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության բովանդակությունը, որի համար էլ  ստորաբաժանման աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի՝ (խիստ նկատողություն):
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը տեղի ունեցածի վերաբերյալ  հայցում է ընթերցողի ներողամտությունը:
 
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39