Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

28.02.2013

 

 Փետրվարի 23-ից մեկնարկեց Գեղարքունիքի մարզի 2012-2013 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը:  Օլիմպիադայի անցկացման համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013թ փետրվարի 15-ի N 23Ա որոշմամբ հաստատվել է մարզային փուլի անցկացման կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների կազմերը և իրազեկվել բոլոր հանրակրթական դպրոցներին: Այն անցկացվում է Գավառի և Սևանի թիվ 1 հիմնական, Մարտունու թիվ 3 և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցներում: Այս փուլին մասնակցում են    մարզի բոլոր տարածքների հանրակրթական դպրոցների  մոտ 320՝   5-12-րդ  դասարանների աշակերտներ, ովքեր հաղթող են ճանաչվել օլիմպիադայի տարածքային փուլում: Օլիմպիադայի ընթացքում դպրոցականները իրենց գիտելիքները կփորձեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, պատմություն, քիմիա, հայ գրականություն, աշխարհագրություն, օտար լեզու, ինֆորմատիկա, կենսաբանություն, աստղագիտություն, ռուսաց լեզու, հայոց եկեղեցու պատմություն և նախնական ռազմական պատրաստություն առարկաներից: Օլիմպիադայի մարզային փուլը կեզրափակվի մարտի 14-ին: Հաղթող ճանաչված դպրոցականները կմասնակցեն մայրաքաղաքում կայանալիք առարկայական օլիմպիադայի  հանրապետական փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52