Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

27.02.2013

     Համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 14.02.2013թ. N21-Ա որոշման՝ 2013թվականի փետրվարի 23-ին Գավառի N1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայկական բանակի 21-րդ տարեդաձին նվիրված ՀՀ Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14, 16 և 18 տարեկան  պատանիների ու աղջիկների շախմատի մարզային առաջնություն: Մարզային առաջնությանը մասնակցեցին  շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում հաղթող ճանաչված շախմատիստները: Առաջնությանը մասնակցեցին  98 շախմատիստներ, այդ թվում՝ մինչև 10 տարեկան պատանիների խմբում-31, մինչև 12 տարեկան պատանիների խմբում-12, մինչև 14 տարեկան պատանիների խմբում- 10, մինչև 16 տարեկան պատանիների խմբում- 6, մինչև 18 տարեկան պատանիների խմբում- 8 տղաներ: Իսկ  մինչև 10 տարեկան աղջիկների խմբում-14, մինչև 12 տարեկան աղջիկների խմբում-4,  մինչև 14 տարեկան աղջիկների խմբում-5, մինչև 16 տարեկան աղջիկների խմբում-5, մինչև 18 տարեկան աղջիկների խմբում-3 աղջիկներ: Մինչև 10 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններն անցկացվեցին  շվեյցարական մրցակարգով, մյուս առաջնությունները՝ շրջանաձև: Մրցումների գլխավոր մրցավարն էր շախմատի ակադեմիայի Գավառի մասնաճյուղի մարզիչ Կարո Սարգսյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում հայտնի դարձան հաղթողների անունները/անվանացանկը ներկայացվում է աղյուսակի տեսքով/: Հաղթողներից կձևավորվի մարզի հավաքական թիմ, որը մարտ ամսին կմասնակցի Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարին:
     
 Աղյուսակ.  Հայկական բանակի 21-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գեղարքունիքի մարզի պատանիների և աղջիկների շախմատի մարզային առաջնության` ըստ տարիքային խմբերի հաղթողների անվանացանկ
N Ազգանուն, անուն Շախմատի ակադեմիայի մ/ճ Տարիքային խումբը Առաջնության անվանումը Գրաված տեղը Պարգևատրվել է
      հուշանվեր հավաստագիր
1 Բալագոզյան Կարո Գավառ 10 պատանիներ 1 + +
2 Սարգսյան Վարդան Գավառ 10 պատանիներ 2 - +
3 Մելիքյան Հայկ Գավառ 10 պատանիներ 3 - +
4 Մարաբյան Լիաննա Սևան 10 աղջիկներ 1 + +
5 Գայրանյան Արեգնազ Գավառ 10 աղջիկներ 2 - +
6 Կևեյան  Սոֆյա Գավառ 10 աղջիկներ 3 - +
7 Երիցյան Վահե Ճամբարակ 12 պատանիներ 1 + +
8 Բադալյան Սերգեյ Վարդենիկ 12 պատանիներ 2 - +
9 Հովհաննիսյան Գոռ Սևան 12 պատանիներ 3 - +
10 Բադալյան Դիանա Վարդենիկ 12 աղջիկներ 1 + +
11 Մարաբյան Լիլիթ Սևան 12 աղջիկներ 2 - +
12 Մելքոնյան  Նարե Վարդենիս 12 աղջիկներ 3 - +
13 Կոտոլկյան Հայրիկ Գավառ 14 պատանիներ 1 + +
14 Բաղոյան Դավիթ Գավառ 14 պատանիներ 2 - +
15 Ներսիկյան Տիգրան Գավառ 14 պատանիներ 3 - +
16 Բալագոզյան Արմինե Գավառ 14 աղջիկներ 1 + +
17 Սարգսյան Անահիտ Սևան 14 աղջիկներ 2 - +
18 Մխիթարյան Նանե Ճամբարակ 14 աղջիկներ 3 - +
19 Թորոյան Գարիկ Գավառ 16 պատանիներ 1 + +
20 Վարդանյան Վան Սևան 16 պատանիներ 2 - +
21 Ղազարյան Նորիկ Վարդենիկ 16 պատանիներ 3 - +
22 Նիկողոսյան Մերի Սևան 16 աղջիկներ 1 + +
23 Ներսիկյան Մանե Գավառ 16 աղջիկներ 2 - +
24 Դավթյան Նարե Մարտունի 16 աղջիկներ 3 - +
25 Սարգսյան Երեմ Գավառ 18 պատանիներ 1 + +
26 Մարտիրոսյան Գարիկ Ճամբարակ 18 պատանիներ 2 - +
27 Պողոսյան  Արկադի Վարդենիկ 18 պատանիներ 3 - +
28 Ղազարյան Ջուլիետա Վարդենիկ 18 աղջիկներ 1 + +
29 Կարապետյան Քնարիկ Վարդենիս 18 աղջիկներ 2 - +
30 Քեշիշյան Մանուշակ Ճամբարակ 18 աղջիկներ 3 - +

    Առաջնությունում ավելի պատրաստված հանդես եկան շախմատի ակադեմիայի Գավառի մասնաճյուղի սաները, որոնք գրավեցին 12 մրցանակային տեղեր,այդ թվում՝ հինգ առաջին տեղ: Սևանցիներին բաժին հասավ վեց մրցանակ, որից երկուսը՝ առաջին: Վարդենիկցիները նվաճեցին հինգ մրցանակ, որից երկուսը՝ առաջին: Ճամբարակի ներկայացուցիչները արժանացան չորս մրցանակի, այդ թվում մեկը՝ առաջին: Վարդենիսցիները նվաճեցին երկու մրցանակ, մարտունեցիները՝ մեկ:
      Առաջնությունում 1-ին տեղ գրաված շախմատիստները պարգևատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով և հուշանվերներով, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները՝ համապատասխան հավաստագրերով:

 

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11