Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԱՃ

27.02.2013

 

Գեղարքունիքի մարզի համայնքներում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը: Արդյունքների ամփոփումից հետո դիտվել է անասնագլխաքանակի զգալի աճ ինչպես մանր, այնպես էլ` խոշոր եղջերավոր անասունների շրջանում, տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից: Նույն  աղբյուրի տեղեկացմամբ  մարզում 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների թիվը կազմել է 112 հազար 54, որից 53 հազար 975-ը կովեր են, 1761-ը՝ արտադրող ցուլեր, 19 հազար 64-ը՝ 1-ից մինչեւ 2 տարեկան երինջներ, 11 հազար 690-ը՝ 2 տարեկանից բարձր երինջներ եւ 5 հազար 368-ը՝ չսերմնավորված, 2 տարեկանից բարձր էգ մոզիներ: Խոշոր եղջերավորների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14 հազար 123-ով: Խոզերի ընդհանուր թիվը 11 հազար 793 է՝ նախորդ տարվա 7 հազար 244-ի դիմաց: Ոչխարների թվաքանակի մեջ կրկին աճ է գրանցվել: 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով` այս թիվը 98 հազար 288 է՝ նախորդ տարվա 86 հազար 500-ի համեմատ: Ձիերի թիվը 1431 է՝ նախորդ տարվա 1285-ի դիմաց, ճագարներինը՝ 3 հազար 351 է՝ նախորդ տարվա 2 հազար 750-ի փոխարեն, ջորիներինը 9 են՝ նախորդ տարվա 6-ի փոխարեն, գոմեշների գլխաքանակը 39 է՝ նախորդ տարվա  32-ի դիմաց: Մարզի տնտեսություններում  հաշվառվել է  315 հազար 728 թռչուն՝ նախորդ տարվա  251 հազար 157 թեւի դիմաց:  Գեղարքունիքի մարզում ավելացել է նաեւ մեղվաընտանիքների թիվը՝ նախորդ տարվա  հունվարի 1-ին հաշվառված 34 հազար 845 մեղվաընտանիքից հասնելով մինչեւ 37 հազար 863-ի: Արձանագրված այս աճին զուգընթաց 2012 թվականին 2011 թվականի համեմատությամբ 167 գլխով նվազել է այծերի, 20 գլխով` ավանակների թիվը: 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59