Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

14.02.2013

 

 Փետրվարի 13-ին Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելեց Գեղարքունիքի մարզ, հանդիպումներ ունեցավ Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածքների բնակչության հետ:   Դիմելով վարդենիսցիներին, նախագահի թեկնածուն համոզված փաստեց, որ ապահով Հայաստան տանող միակ ճանապարհը պետք է անցնել միասնական աշխատանքով, արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր քաղաքացու համար: Միգուցե մեզ համար ոչ ցանկալի արագությամբ, բայց առաջ ենք շարժվում, իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը:   Այդ  առաջընթացի համար թեկնածուն կարևորեց      տարածքներում  նախկինում մրցունակ   հիմնարկ ձեռնարկությունների գործունեության վերականգնումը, որոնք   մրցունակ  կարող են լինել և այսօր,  դրանց կողքին խրախուսելով նաև նոր ձեռնարկությունների հիմնումը, որոնք ասպարեզ կբացեն մեր երկրի աշխատունակ գյուղացու և գործարար միջավայրի բարելավման համար: Հայաստանը ապրում ու զարգանում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ քաղաքացին իրավունք չունի իրեն թույլ տալ անպատասխանատվություն, արկածախնդրություն և չհիմնավորված ռիսկեր, նշեց Սերժ Սարգսյանը մարտունեցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Ամեն ինչ խելացի կազմակերպելու և ցանկալի արդյունք ապահովելու համար նախագահի թեկնածուն հորդորեց ցուցաբերել փոխադարձ վստահություն և համախմբվածություն: Նախագահ Սերժ Սարգսյանի   նախընտրական ծրագրում ներառված են նաև   մարզի քաղաքային և գյուղական համայնքների հիմնախնդիրները ըստ ոլորտների:  Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը   ծաղիկներ դրեց Մեծ Հայրենականում զոհվածների  հուշարձանին, այնուհետև հարգելով օրվա եկեղեցական խորհորդը՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում նա   շնորհավորեց նորապսակ զույգերին՝ նրանց հանձնելով նվերներ: Ներկաներին շնորհավորելով տյառնընդառաջի տոնի առթիվ, Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ ի դեմս գավառցի երիտասարդների, հայ պատանիներն ու աղջիկները փետրվարի 18-ին իրենց գրչի մի հարվածով կկայացնեն  մեր երկրի համար շատ կարևոր ու խելացի  որոշում, որը ցույց կտա թե ուր է շարժվելու Հայաստանը այդ պահից սկսած: Դիմելով ներկաներին նախագահի թեկնածուն  թվարկեց    երկրի ճակատագիրը որոշող մի շարք կարևորագույն հարցեր,որոնք ներառված են իր նախընտրական ծրագրում և  որոնց կցանկանար որպեսզի պատասխան տար յուրաքանչյուր ոք՝ ընտրություն կատարելուց առաջ:  Հրաժեշտից առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց   Գավառի կենտրոնական հրապարակում տյառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպված միջոցամանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59