Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

12.02.2013

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության  տվյալներով  Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում 2012 թվականին գրանցվել է 1356  ամուսնություն, որը նախորդ տարվա  համեմատ աճել է 8-ով, իսկ 2010 թվականի համեմատ` 86-ով:
2012 թվականին մարզում գրանցվել է 138 ամուսնալուծություն` նախորդ տարվա 109-ի դիմաց:
Մարզում ամուսնացողների միջին տարիքը աղջիկների մոտ 20-22 է, իսկ տղաների մոտ` 23-24:
Նույն աղբյուրը հավաստում է նաեւ, որ Գեղարքունիքի մարզում 2012 թվականին ծնվել է 3166 երեխա, իսկ մահացածների թիվը հասնում է 1930-ի, որից 30-ը եղել են  մինչեւ մեկ տարեկան: Մարզում յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով մահանում են բնակչության  8.2 տոկոսը:  2012 թվականին Գեղարքունիքում ծնունդները մահերին գերազանցել են 1236 մարդով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42