Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
12.02.2013

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության տվյալներով Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Սեւանի եւ Ճամբարակի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում 2012 թվականին գրանցվել է 1356 ամուսնություն, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8-ով, իսկ 2010 թվականի համեմատ` 86-ով:
2012 թվականին մարզում գրանցվել է 138 ամուսնալուծություն` նախորդ տարվա 109-ի դիմաց:
Մարզում ամուսնացողների միջին տարիքը աղջիկների մոտ 20-22 է, իսկ տղաների մոտ` 23-24:
Նույն աղբյուրը հավաստում է նաեւ, որ Գեղարքունիքի մարզում 2012 թվականին ծնվել է 3166 երեխա, իսկ մահացածների թիվը հասնում է 1930-ի, որից 30-ը եղել են մինչեւ մեկ տարեկան: Մարզում յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով մահանում են բնակչության 8.2 տոկոսը: 2012 թվականին Գեղարքունիքում ծնունդները մահերին գերազանցել են 1236 մարդով: