Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ 37 ԾՐԱԳԻՐ

11.02.2013

 

ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 1 միլիարդ 140 միլիոն դրամի հաշվին մարզի համայնքներում 2013 թվականին կիրականացվեն սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության 37 ծրագրեր: Մարզի համայնքերում կկառուցվեն ոռոգման եւ խմելու ջրատարներ, գազատարներ, ջրահեռացման գծեր, կհիմնանորոգվեն դպրոցների, մանկապարտեզների եւ մշակույթի տների շենքեր: Ծրագրերում առանձնակի տեղ է հատկացված ճանապարհաշինությանը եւ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը: Ճանապարհների ասֆալտապատում է նախատեսվում Գավառ, քաղաքում, Հայրավանք, Կարմիրգյուղ, Վարսեր եւ Կարճաղբյուր գյուղերում: Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում նախատեսված է Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում: Այս նպատակով յուրաքանչյուր քաղաքային համայնքին հատկացված գումարը կազմում է 50 միլիոն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59