Տպել
Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ 37 ԾՐԱԳԻՐ
11.02.2013

ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 1 միլիարդ 140 միլիոն դրամի հաշվին մարզի համայնքներում 2013 թվականին կիրականացվեն սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության 37 ծրագրեր: Մարզի համայնքերում կկառուցվեն ոռոգման եւ խմելու ջրատարներ, գազատարներ, ջրահեռացման գծեր, կհիմնանորոգվեն դպրոցների, մանկապարտեզների եւ մշակույթի տների շենքեր: Ծրագրերում առանձնակի տեղ է հատկացված ճանապարհաշինությանը եւ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը: Ճանապարհների ասֆալտապատում է նախատեսվում Գավառ, քաղաքում, Հայրավանք, Կարմիրգյուղ, Վարսեր եւ Կարճաղբյուր գյուղերում: Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում նախատեսված է Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում: Այս նպատակով յուրաքանչյուր քաղաքային համայնքին հատկացված գումարը կազմում է 50 միլիոն դրամ: