Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

11.02.2013

 
Հունվարի 26-ին նախընտրական այցով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում էր գտնվում ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահի առաջին կանգառը Շորժա գյուղն էր, որտեղ նա ծանոթացավ Սեւանա լճում նորաստեղծ շարժական ձկնաբուծարանի աշխատանքներին ու ակնկալվող արդյունքներին: Ըստ ձկնաբուծարանի ղեկավար Հրայր Մելքոնյանի` լճի ափից 50 մետր հեռավորությամբ, 8 մետր խորությամբ, 16 մետր տրամագծով եւ 4 ցանցավանդակներից բաղկացած ձկնաբուծարանը ստեղծվել է փորձնական ծրագրի շրջանակներում եւ գործում է 2012 թվականի օգոստոսից` արժանանալով Հանրապետության ղեկավարության հետաքրքրությանը: ՀՀ Նախագահի հաջորդ կանգառը Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոնում էր: Այստեղ նա հանդիպեց բուժանձնակազմին, տեղում ծանոթացավ առողջապահական հաստատության խնդիրներին: Ճամբարակի առոջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանի հավաստմամբ` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է տրամադրել համապատասխան միջոցներ` կենտրոնի շենքի ամբողջական հիմնանորոգման, վերազինման ու արդիականացման համար: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի 2013 թվականի մայիս ամսից:
Այգուտ գյուղում Սերժ Սարգսյանը զրուցեց համայնքի բնակիչների հետ, ծանոթացավ նրանց հոգսերին ու հիմնախնդիրներին, կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացված դպրոցաշինական, ճանապարհաշինական եւ հակասողանքային միջոցառումների դեմ պայքարի ծրագերին: Այգուտի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանի հավաստմամբ` համայնքի կողմից առաջ քաշված խնդիրները հիմնականում երկուսն էին ` դպրոցի համար նոր մարզադահլիճի կառուցում եւ սողանքների հետեւանքով փլված տների դիմաց տրամադրվող փոխհատուցումների շարունակում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու դեպքում էլ դրական պատասխան է տվել այգուտցիներին, նշելով, որ սահամանամերձ եւ փախստականներով բնակեցված այս եւ մյուս համայնքերի զարգացումն ու տնտեսական առաջընթացը միշտ մնալու են իր ուշադրության կենտրոնում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06