Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

23.01.2013

 

Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան, սկսվել եւ ընթանում են ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները:  Հունվարի  22-ի  դրությամբ կազմավորվել են մարզի ընտրատեղամասերը, սահմանվել են տեղամասային կենտրոնները եւ ընտրական տեղամասերի հերթական համարները, որոնք ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Թիվ 22 ԸԸՀ-ում ընդգրկված է 17, թիվ 23 ԸԸՀ-ում՝ 48, թիվ 24 ԸԸՀ-ում՝ 25 համայնք: Գեղարքունիքի մարզպետը եւ համայնքների ղեկավարներն ընդունել են համապատասխան որոշումներ՝ սահմանված կարգով գրանցված թեկնածուներին հավասար եւ անվճար հիմունքներով քարոզարշավ իրականացնելու նպատակով դահլիճներ եվ այլ շինություններ տրամադրելու, ինչպես նաեւ համայնքների տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին: Գեղարքունիքի մարզում ձեւավորվել է 153 ընտրատեղամաս, որոնցից 37-ի աշխատանքները համակարգում է թիվ 22 ԸԸՀ-ն,  46-ինը՝ թիվ 23 ԸԸՀ-ն  եւ 70-ինը՝ թիվ 24 ԸԸՀ-ն: Այս պահի դրությամբ ձեւավորման փուլում են գտնվում ընտրատեղամասերի հանձնաժողովները: Հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 24-ն է, իսկ հունվարի 27-ին արդեն պարզ կլինեն ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների եւ անդամների անունները: Ընտրացուցակների ճշտման եւ կազմման հետ կապված աշխատանքները,  օրենքով սահմանված կարգով,   իրականացնում է ՀՀ Ոստիկանության անձնագրային բաժինը: Ընտրողների  ցուցակները արդեն  փակցվել են տեղամասային կենտրոններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39