Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ 2012Թ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

23.01.2013

 2012թվականին Գեղարքունիքի մարզում  գրանցվել է 312 արտակարգ դեպք, որը 10-ով ավել է  2011 թվականին գրանցված  նույնանման դեպքերից: Արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 33, վիրավորվել 82 մարդ: Այս տվյալները հրապարակվեցին հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում  ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների 2012 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության ընթացքում: Հաշվետու խորհրդակցությունը  վարում էր Գեղարքունիքի փոխմարզպետ Մարզպետունի Մանուկյանը, ներկա էին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը,  ՀՀ ԱԻՆ կոլեգիայի անդամ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ Համլետ Մաթեւոսյանը, ԱԻՆ պաշտոնյաներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների ղեկավարներ:
 ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը: Նա իր խոսքում նշեց, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Ըստ ներկայացվող հաշվետվության՝ գրանցված 312 արտակարգ դեպքերից 216-ը տեխնածին են եղել, որոնց հետեւանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 64-ը, 9-ը՝ տարերային են, ինչի հետեւանքով զոհվել է 1 մարդ եւ 87-ը՝ սոցիալ-կենցաղային, որի հետեւանքով  զոհվել է 10 մարդ:
ԱԻՆ ՊՀ եւ ՏԱՏ Գեղարքունիքի մարզային հրդեհային տեսչության կողմից 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ոսկան Գաբրիելյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզային հրդեհային տեսչությունում ստացվել է 173 ահազանգ, որոնցից 85-ի  վերաբերյալ համապատասխան նյութեր են կազմվել, 77-ը եղել են վերահսկվող կրակ, 1՝ կեղծ կանչ, 8՝ անտառային եւ 2՝ վթարային դեպքեր: Հրդեհների պատճառած նյութական վնասի չափը կազմել է 66 միլիոն 594 հազար 161 դրամ:
2012 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան «,Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն , «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-երի  Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 2012 թվականի կատարած տարեկան աշխատանքները գնահատվեց դրական:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36