Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՄՈՒՑ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

21.01.2013

ՈՒժեղ քամիները  մարզում  հաճախակի ընդմիջումներով շարունակվել են հունվարի 20-ի ցերեկվա եւ հունվարի 21-ի գիշերվա ընթացքում` դժվարություններ ստեղծելով ինչպես ճանապարհային երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման համար:  Սաստիկ բքերի պատճառով նշված ժամանակահատվածում ոչ միայն փակ են մնացել Սելիմի լեռնանցքը եւ Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհը, չնայած նրան, որ ճանապարհաշինարարները  այդ ուղղություններում բազմիցս մաքրել են ձյան կուտակումները, այլ նաեւ դժվարանցանելի վիճակ է առաջացել Վարդենիսի տարածքի միջհամայնքային ճանապարհներին: Հունվարի 21-ի ժամը 11-ի դրությամբ` «Կապավոր,, ՍՊԸ ճանապարհաշինարարները ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ են իրականացնում Վարդենիս-Այրք, Շատվան-Նորաբակ, Ծովակ-Ախպրաձոր , «Շանթ-Սեյրան,, ՍՊԸ ճանապարհաշինարարները` Մադինա-Վերին Գետաշեն ուղղություններում եւ Սելիմի լեռնանցքում: Դժվարանցանելի վիճակ է նաեւ Ճամբարակի լեռնանցքում եւ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհին, որտեղ դարձյալ իրականացվում են մաքրման աշխատանքներ: Անցած երկու օրերի ընթացքում էներգամատակարարումը մի քանի ժամով խափանվել է մարզի տարբեր համայնքներում: Վթարները վերականգնելու համար էներգետիկները գործել են արտակարգ ռեժիմով: Քամիներն առանձին համայնքներում պոկել են տանիքներ, գովազդային պաստառներ, ջրահեռացման խողովակներ, պատշգամբների վանդակաճաղեր:
Հունվարի 21-ի առավոտյան կողմ դադարած բուքը ճանապարհաշինարարներին հանգիստ աշխատելու հնարավորություն է տվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06