Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ

14.01.2013

Ուղիղ հինգ օր փակ մնալուց հետո հունվարի–12-ի երեկոյան վերջապես ճանապարհաշինարարներին հաջողվել է ապահովել Մարտունի-Գետափ  20 կմ միջպետական ճանապարհի երթեւեկությունը Սելիմի լեռնանցքում: Հունվարի 14-ի դրությամբ  ինչպես տեղեկացանք  ճանապարհի սպասարկումն  իրականացնող ՙՇանթ-Սեյրան՚ ՍՊԸ տնօրենից  արդեն  ձյան կուտակումները լիովին մաքրվել են ճանապարհի բոլոր հատվածներում` այն դարձնելով բաց եւ երթեւեկելի: Դրան նպաստել է նաեւ առանց բքերի  և տեղումների եղանակը: Նույն կազմակերպության կողմից  նշված օրերին ճանապարհային երթեւեկությունն ապահովվել է նաեւ Վերին-Գետաշեն-Մադինա  ուղղությունում:  Հունվարի 14–ի  դրությամբ  ճանապարհային երթևեկությունը ապահովված է նաև Մաքենիս-Ախպրաձոր  հատվածում, որը ուժեղ ձնաբքերի պատճառով փակ էր մնացել մի քանի օր:  Հունվար 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում  բոլոր ճանապարհները  բաց են և երթևեկելի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59