Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ
14.01.2013

Ուղիղ հինգ օր փակ մնալուց հետո հունվարի–12-ի երեկոյան վերջապես ճանապարհաշինարարներին հաջողվել է ապահովել Մարտունի-Գետափ 20 կմ միջպետական ճանապարհի երթեւեկությունը Սելիմի լեռնանցքում: Հունվարի 14-ի դրությամբ ինչպես տեղեկացանք ճանապարհի սպասարկումն իրականացնող ՙՇանթ-Սեյրան՚ ՍՊԸ տնօրենից արդեն ձյան կուտակումները լիովին մաքրվել են ճանապարհի բոլոր հատվածներում` այն դարձնելով բաց եւ երթեւեկելի: Դրան նպաստել է նաեւ առանց բքերի և տեղումների եղանակը: Նույն կազմակերպության կողմից նշված օրերին ճանապարհային երթեւեկությունն ապահովվել է նաեւ Վերին-Գետաշեն-Մադինա ուղղությունում: Հունվարի 14–ի դրությամբ ճանապարհային երթևեկությունը ապահովված է նաև Մաքենիս-Ախպրաձոր հատվածում, որը ուժեղ ձնաբքերի պատճառով փակ էր մնացել մի քանի օր: Հունվար 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի: