Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է

10.01.2013

 

Սելիմի լեռնացքում եւ Վերին-Գետաշեն Մադինա ճանապարհահատվածում հունվարի 10-ի առավոտվա ժամը յոթից բուքը դադարել է: Դա հնարարավորություն է տվել ճանապարհաշինարարներին` իրականացնելու ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ վերոնշյալ հատվածներում:   Ճանապարհների սպասարկումն ապահովող «Շանթ-Սեյրանե ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանի տեղեկացմամբ , այսօր առավոտյան բուքը դադարելուն պես 4 միավոր տեխնիկա գործի է դրվել Սելիմի լեռնանցքում, 2 միավոր տեխնիկա` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհին: Սելիմի լեռնանցքում ճանապարհաշինարարները հարկադրված են ավելի քան 10 կիլոմետր երկարության վրա հաղթահարել 1,5-2 մետր բարձրության, իսկ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհին` մոտ 4 կիլոմետր երկարությամբ եւ նույնքան բարձրության ձյան շերտը: Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհի անցանելիությունը կապահովվի հունվարի 10-ի երեկոյան, Սելիմի լեռնանցքի անցանելիությունը` հունվարի 11-ի ընթացքում: Հունվարի 10-ի առավոտվանից «Կապավորե ՍՊԸ ճանապարհաշինարարները մաքրման աշխատանքներ են իրականացնում Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհին: Իսկ մարզի մյուս ճանապարհահատվածներում իրականացվում են մշակման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01