Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄԱՆՈՐԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՆՎԵԼ Է 11 ԵՐԵԽԱ

09.01.2013

 2013 թվականի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 11 երեխա` 9 աղջիկ եւ 2 տղա:  Հունվարի 1-ին  4 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 3 երեխա` Գավառի  բժշկական կենտրոնում, 3 երեխա` Վարդենիսի հիվանդանոցում, 1 երեխա` Սեւանի հիվանդանոցում: Ճամբարակի բժշկական կենտրոնում այս  տարվա առաջին օրը ծնունդ չի գրանցվել: Լույս աշխարհ եկած  2 տղա  երեխաներից  1-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, մյուսը` Սեւանի հիվանդանոցում: Նախորդ տարվա առաջին օրը Գեղարքունիքում ծնվել էր 9 երեխա:  Իսկ այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ծնվել է  67 երեխա` 34 աղջիկ եւ 33 տղա: 34 ծնունդ` 18 տղա եւ 16 աղջիկ, գրանցվել է Մարտունու ծննդատանը, 8 ծնունդ` 6 աղջիկ եւ 2 տղա` Վարդենիսի հիվանդանոցում, 12 ծնունդ` 7 աղջիկ եւ 5 տղա` Գավառի բժշկական կենտրոնում, 11 ծնունդ` 7 տղա եւ 4 աղջիկ, Սեւանի հիվանդանոցում, եւ 2 ծնունդ` 1 աղջիկ, 1 տղա, Ճամբարակի  բժշկական կենտրոնում: Նախորդ տարվա  առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքում ծնվել է 73 երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01