Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՙՀԱՅ ԱՍՊԵՏ ՙ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

28.12.2012

 

 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՙհայ Ասպետ՚ հեռուստախաղի ՙՆախագահական ասպարեզ՚ խաղում առաջին եւ երրորդ տեղերը գրաված մարզի դպրոցականներին` Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի սան Աստղիկ Ավետիսյանին եւ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի սան Լիլիթ Հովանյանին: Ընդունելությանը մասնակցեցին նաեւ հաղթանակած սաների կրթական հաստատությունների տնօրենները եւ ծնողները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը ներկայացրեց հեռուստախաղի երկու հաղթողներին, նշելով, որ Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի սան Աստղիկ Ավետիսյանը գրավել է առաջին, իսկ Վարդենիսի ավագ դպրոցի սան Լիլիթ Հովանյանը` երրորդ տեղը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզին փառք ու հաղթանակ բերած սաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչների, կրթության ոլորտի ղեկավարներին.
ՙԴուք ոչ միայն ձեր ընտանիքի, այլ նաեւ քաղաքի, հարազատ մարզի, հող ու ջրի պատիվն եք բարձրացրել: Այդպես շարունակեք զարմացնել ու հիացնել ձեր գիտելիքներով, զորացնել ու գեղեցկացնել մեր հայրենիքը՚,- հաղթողներին դրվատեց մարզպետը: Աստղիկ Ավետիսյանը եւ Լիլիթ Հովանյանը արժանացան Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին և խրախուսվեցին    դրամական պարգեւներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17