Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ
28.12.2012

Դեկտեմբերի 27-ին Գավառի մանկատուն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելեց Գավառի մանկատուն և մասնակցեց մանկատանը կազմակերպված տարեմուտի միջոցառմանը: Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մանկատան սաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, համոզմունք հայտնելով, որ հոգատար ձեռքերի եւ բավարար դաստիարակության շնորհիվ այս երեխաները վաղը դառնալու են հզոր Հայաստան կառուցողների բանակում:
Անդրադառնալով 2012 թվականի ձեռքբերումներին՝ մանկատան տնօրեն Նիկոլայ Նաբանդյանը նշեց, որ երեխաներից չորսն այս տարի ընդունվել են Գավառի պետական համալսարան, որից երեքը ստացիոնար ուսուցմամբ, իսկ մեկը՝ հեռակա: 16 տարին լրացած տղաներից երկուսին՝ Կարենին ու Հակոբին, կարողացել են վերադարձնել իրենց կենսաբանական ծնողների մոտ: Նրանք նաեւ ապահովվել են աշխատանքով: Գավառի մանկատանն է ապրում 32 աղջիկ եւ 34 տղա: Նրանցից ամենափոքրը՝5 տարեկան է, իսկ ամենամեծը վերադարձել է բանակից եւ միչեւ բնակարանի հետ կապված խնդիրների կարգավորումը՝ կմնա մանկատանը:
2012 թվականին մանկատունը հյուրընկալել է, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պաշտոնյաների ու քաղաքացիների: Դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվեցին նաև Գավառի մանակտան սաները: Մանկատան տնօրենը նշեց, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն անձաբ է զրուցել երեխաների եւ տնօրենի հետ ու ծանոթացել կատարված աշխատանքներին և առկա խնդրներին: 2012-ի ձեռքբերումներից է նաեւ այն, որ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գավառի մանկատուն կատարած այցելությունից հետո, երեխաների տեղափոխության խնդիրները կարգավորելու նպատակով, նվիրել է «Գազելե մակնիշի ավտոմեքենա:
Տարեմուտի առիթով մանկատան սաները նվերներ ստացան միջոցառման մասնակից հյուրերի, Սփյուռքի ու Հայաստանի բարերարների կողմից: