Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՕՐՀՆՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԱՏՈՒՌԸ

26.12.2012

 

Գեղարքունիք համայնքի բնակիչ 75-ամյա  Լևիկ Ղազարյանի 33 տարվա երազանքը վերջապես իրականություն դարձավ:  Տարեմուտի նախաշեմին ավարտվեց և օրհնվեց   նրա նախաձեռնությամբ և սեփական միջոցներով կառուցված Սուրբ Հակոբ մատուռը:   Լևիկ Ղազարյանը դեռևս 18 տարեկան հասակում երազ է տեսնում որտեղ նրան պատգամում են մաքրել և պահպանել այն հնամենի տարածքը, որը գտնվում է իր հայրական օջախի հետնամասում: Նույնատիպ երազ տեսնում են նաև  վարպետ Գրետի՝այսպես են դիմում նրան համայնքում,  ընտանիքի անդամներն ու հարազատները: Երիտասարդն անմիջապես   խնամքի տակ է վերցնում  այդ   ավերված և քարքարոտ տարածքը:   Նշված տարածքը, դեռևս հնուց գեղարքունիքցիների համար հանդիսացել է սրբատեղի: Իր մտքում փայփայելով այդ  նվիրական երազանքը՝ 1979 թվականին   գործի դնելով իր    մասնագիտական  հմտություններն ու տարիների փորձը,   քարտաշ վարպետը, գուցե նաև Սուրբ Հակոբի  նախկին  վայրում  սկսում է շինարարական  աշխատանքները, օգտագործելով նաև  ավերված տարածքում եղած 4 որձաքարերը: Ինչպես ինքն է պատմում՝   սարից քարը կտրել, ապա  գլորելով  ցած նա իր հարևանների աջակցությամբ կարողացել է ավտոմեքենայով հասցնել գյուղ, տաշել  և շարել մատուռի պատերը:      Խորհրդային տարիների փլուզումից հետո 10 տարով ընդմիջված շինարարությունը քարտաշ վարպետը վերջին երկու տարիների ընթացքում հասցնում է ավարտին:  Հնության կոմիտեի պահոցներում Սուրբ Հակոբը՝ Գեղարքունիք համայնքում հիշատակվում է գրեթե նույն ճարտարապետական ոճով ու չափսերով, ինչպիսին որ կա այսօր:  Սուրբ Հակոբի  օրհնման արարողությունից հետո մատուռում մկրտվեցին վարպետ Գրետի 3 թոռնիկները:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 20:01:15