Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՄԱՐԶԻ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ
24.12.2012

Դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ,, Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲԸ Գեղարքունիքի մարզի 5 տարածքների մասնաճյուղերի տնօրեններին: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց էներգետիկի օրվա առթիվ` դրվատանքի խոսքեր հնչեցնելով մարզի բնակավայրերում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում եւ որակյալ սպասարկում ապահովելու համար: Իր խոսքում մարզի ղեկավարը հատկապես առանձնացրեց Սևանի մասնաճյուղի տնօրեն Լևոն Իվանյանի և Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Արամայիս Սարիբեկյանի աշխատանքը: Էլեկտրամատակարարումը լավագույնս կազմակերպելու և մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցելու համար նրանք խրախուսվեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Մասնաճյուղերի տնօրեններն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին՝ նման ուշադրության և գնահատականի համար` պարտավորվելով գալիք տարվա ընթացքում բնակչության սպասարկման որակն ավելի բարձրացնելու և համագործակցությունը մարզպետարանի հետ ավելի սերտացնելու ուղղությամբ: