Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
07.12.2012

Գեղարքունիքի մարզպետարանի աշխաակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները դեկտեմբերի 7-ին մարզպետի աշխատասենյակում մասնակից եղան քաղաքացիական ծառայության համակարգում գործունեությունը ավարտած իրենց գործընկերոջը վաստակած հանգստի ճանապարհելու արարողությանը: Ռուբիկ Աղաջանյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում է արդեն 16 տարի: Նա զբացեցրել է մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը՝ Վարդենիսի տարածքում: Կրթության ոլորտում ունեցած երկարամյա արդյունավետ գործունեության համար Ռուբիկ Աղաջանյանը արժանացավ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին, նրան հանձնվեց նաև հուշանվեր: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը իր երախտագիտությունն հայտնեց Ռուբիկ Աղաջանյանին՝ պետական համակարգում ունեցած երկարամյա և պատվաբեր գործունեության համար՝ մաղթելով նրան բարի հանգիստ, անձնական հաջողություններ և երկար տարիների կյանք: Բարձր գնահատելով Ռուբիկ Աղաջանյանի մասնագիտական հմտությունները, նրա գործընկերները շնորհակալություն հայտնեցին համատեղ աշխատանքի համար, համոզմունք հայտնելով, որ պարոն Աղաջանյանը իր մեթոդա-մանկավարժական հմտություններով դեռևս օգտակար կլինի կրթական համակարգին: Իր հերթին Ռուբիկ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին և իր գործընկերներին համատեղ աշխատանքի, նման ուշադրության ու գնահատականի արժանացնելու համար: