Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

07.12.2012

Դեկտեմբերի 7-ին  Գավառ քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ տեղադրված եւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Մարզպետունի Մանուկյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, հանրակրթական եւ մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ եւ ահնատ քաղաքացիներ:
Այնուհետեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը Սուրբ Աստվածածին ելեղեցում մատուցեց հոգեհանգստի կարգ:
Երթի մասնակիցները մոմավառությամբ եւ աղոթքով հարգեցին Սպիտակի երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17