Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
05.12.2012

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրներով դիմեց 23 քաղաքացի: Նրանցից 3-ը դիմում ներկայացրեց պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 3 քաղաքացի աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցման հարցերով: Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հարցով՝ մարզպետն ընդունեց և լսեց 2 քաղաքացու, բնակարանային պայմանների բարելավման հարցերով՝ 1 քաղաքացու: 1 քաղաքացի մարզի ղեկավարին դիմեց Լճափ համայնքում գյուղատնտեսական շուկայի ստեղծման նպատակով: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը դիմումի տեսքով հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում: Ելնելով բարձրացված հիմնախնդիրներից մարզպետը մնացած քաղաքացիներին հատկացրեց դրամական օգնություն: