Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

27.11.2012

 

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետարանում կատարեց ընդունելություն, որին մասնակցեց 28 քաղաքացի: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհագրական դիրքը և բնակչության զբաղվածության մակարդակը, մարզի ղեկավարը տարբեր չափի դրամական օգնություն հատկացրեց 26 քաղաքացու,  ովքեր ունեին հաշմանդամություն և  առողջական լուրջ խնդիրներ կամ գտնվում էին սոցիալապես ծանր կացության մեջ: Ընդունելությանը մասնակից մեկը քաղաքացի դիմում ներկայացրեց աշխատանքի տեղավորման խնդրով, իսկ Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրենն էլ՝ դպրոցի ջրամատակարարման, սանհանգույցների վերանորոգման խնդրանքով: Վերջին երկու քաղաքացիների դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:
Նույն օրը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  ճամբարակի քաղաքապետարանում    տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքներում իրականացվող աշխատանքների, պետական բյուջեի միջոցների հաշվին տարածաշրջանի որոշ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: ճամբարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին իրենց համայնքներում տիրող իրավիճակը և կարևորագույն հիմնախնդիրները: Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ հնարավորության սահմաններում ընդառաջել և աջակցել համայնքներին՝  ներկայացվող խնդիրների լուծման հարցում:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59