Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
27.11.2012

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետարանում կատարեց ընդունելություն, որին մասնակցեց 28 քաղաքացի: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհագրական դիրքը և բնակչության զբաղվածության մակարդակը, մարզի ղեկավարը տարբեր չափի դրամական օգնություն հատկացրեց 26 քաղաքացու, ովքեր ունեին հաշմանդամություն և առողջական լուրջ խնդիրներ կամ գտնվում էին սոցիալապես ծանր կացության մեջ: Ընդունելությանը մասնակից մեկը քաղաքացի դիմում ներկայացրեց աշխատանքի տեղավորման խնդրով, իսկ Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրենն էլ՝ դպրոցի ջրամատակարարման, սանհանգույցների վերանորոգման խնդրանքով: Վերջին երկու քաղաքացիների դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:
Նույն օրը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ճամբարակի քաղաքապետարանում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքներում իրականացվող աշխատանքների, պետական բյուջեի միջոցների հաշվին տարածաշրջանի որոշ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: ճամբարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին իրենց համայնքներում տիրող իրավիճակը և կարևորագույն հիմնախնդիրները: Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ հնարավորության սահմաններում ընդառաջել և աջակցել համայնքներին՝ ներկայացվող խնդիրների լուծման հարցում: